____________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________
ՀՀ Վարչապետ Տ.Սարգսյանի մոտ 27.06.2008թ. կայացել է խորհրդակցություն, որի արդյունքում կազմվել է արձանագրություն.
ՀՀ ԿԳՆ Ս. Սեյրանյանին խորհրդակցությունում ձեւաորված մոտեցումներից ելնելով՝ աշխատանքային խմբում մշակել եւ ՀՀ վարչապետին ներկայացնել ԲՎՈւՕԲՈւՀ սովորող հայ ուսանողներին օժանդակելու հայեցակարգը՝ ղեկավարվելով նշված սկզբունքներով:
Արձանացրությանը մանրամասն ծանոթացեք խմբի այս ֆայլից՝
0_AAA_Tigran_Sargsyan_Ardzanagrutyun_A_53_94_(27-06-2008%20-1).pdf
____________________________________________________________________________________________

«Եվրասիա տուն» միջազգային կազմակերպությունը (Eurasia House International), որը հիմնադրել եւ ղեկավարում է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, հանդես է եկել... հայտարարությամբ:
...
Փետրվարի սկզբին Արմեն Սարգսյանը Եվրոպայի խոշոր գործարարների հետ միասին մեկօրյա այցով ժամանել էր Հայաստան` խթանելու ներդրումները, ուսումնասիրելու «Մարս» ընկերությունում ռուսաստանյան եւ եվրոպական ներդրողների ջանքերը միավորելու հնարավորությունները:...
Արմեն Սարգսյանը, իրոք, տարիներ ի վեր աջակցել ու օգնել է հարյուրավոր հայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների` կրթություն ստանալու Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում` խորապես գիտակցելով, որ առանց արհեստավարժ երիտասարդ առաջնորդների որեւէ երկիր չի կարող իրացնել իր ներուժը:
Արմեն Սարգսյանի ղեկավարած կամ նրա աջակցությունը վայելող ծրագրերի շնորհիվ աշխարհի հեղինակավոր համալսարաններն ավարտած մասնագետներից շատերը այժմ Հայաստանում աշխատում են տարբեր ոլորտներում` ներառյալ հասարակական, միջազգային կազմակերպություններն ու կառավարությունը: Շատերն էլ ստեղծել են ոչ կառավարական կազմակերպություններ: ...
http://www.azatutyun.am/armeniareport/report/ar/2008/02/E8359893-1B3D-429B-A993-6C6613432740.ASP
____________________________________________________________________________________________

aravot.am Օրաթերթ 2008-01-17
|
|
|
|
|
|
| «ՍԱՌՈՒՅՑԸ» ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ՇԱՐԺՎՈՒՄ Է |
| |
|
Արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող հայ ուսանողներով սկսել են հետաքրքրվել
2007թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում հանդիպելով ՀՀ քաղաքացի ուսանողների հետ, վարչապետ Սերժ Սարգսյանը նրանց տունդարձի կոչ էր արել՝ հավաստիացնելով, որ Հայաստանի զարգացման համար խնդիրը ոչ այնքան շրջափակումն է կամ ղարաբաղյան թնջուկը, որքան բարձրակարգ կադրերի պակասը: «Առավոտը» քանիցս անդրադարձել է արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանող հայ երիտասարդներին հուզող հարցերին, որոնք սկսվում են հոգեբանականով, ավարտվում՝ սոցիալականով: Բարձրագույն կրթություն ստանալով դրսում, հայ երիտասարդները աշխատանքի միջազգային շուկայում ընտրության լայն հնարավորություն են ունենում եւ կանգնում երկընտրանքի առաջ՝ աշխատել արտասահմանո՞ւմ, ինչը կարող է ապահովել բարեկեցիկ կյանք, թե՞ վերադառնալ Հայաստան, որտեղ միշտ չէ, որ պրոֆեսիոնալիզմն է գնահատվում: Իսկ եթե դրան գումարենք նաեւ այն, որ չկար պետական հատուկ քաղաքականություն, որը ե՛ւ կխրախուսեր հայ երիտասարդների կրթությունը աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերում, ե՛ւ կնպաստեր նրանց վերադարձին հայրենիք, պատկերն ավելի պարզ կդառնա:
Հիշեցնենք, որ մի խումբ մտավորականներ՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի գլխավորությամբ աշնանը հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ ՀՀ առաջին դեմքերին առաջարկելով դրսի հեղինակավոր բուհերում բարձրակարգ կադրերի պատրաստումը դիտել որպես մեր պետության կրթական ռազմավարության կարեւոր բաղադրիչ եւ իրականացնել դրանից բխող համապատասխան քայլեր: Վերջիններիս մեջ մտնում էր արտերկրում սովորողներին վերաբերող իրավական դաշտի կարգավորումը, նրանց համար տարեկան 50 մրցութային կրթաթոշակի, իսկ շրջանավարտների համար՝ տարեկան 10 մրցութային գրանտի սահմանումը՝ հանրապետությունում կոնկրետ, նպատակային աշխատանք կատարելու համար պատկան մարմինների կողմից սահմանված ուղղություններով... ՀՀ վարչապետին նամակներ էին ուղարկել նաեւ արտերկրի բուհերի հայ ուսանողներն ու հայտնել, որ լիովին աջակցում են Ա. Իշխանյանի նախաձեռնությանը. «Նախաձեռնությամբ առաջարկվող ուսանողական մրցութային կրթաթոշակները խիստ կարեւոր օժանդակություն կհանդիսանան մեզ համար, իսկ մրցութային՝ «շրջանավարտների» գրանտները նշանակալի դեր կխաղան ապագայում հանրապետություն վերադառնալու եւ մեր ներուժը ներդնելու գործում»: «Նախաձեռնությունը համարում ենք չափազանց կարեւոր, որոշ իմաստով վճռորոշ, քանզի այն թույլ կտա լուծել բավական լուրջ իրավական, կազմակերպչական, կոորդինացիոն բնույթի, ֆինանսական, նաեւ անձնական ու պետական հեռանկարային խնդիրներ, որոնք մեզ հուզում են՝ որպես հայ ուսանողներ եւ ՀՀ քաղաքացիներ: Հավաստում ենք, որ նման խնդիրներ բազմիցս ծագել ու ծագում են մեր ուսման ընթացքում՝ երբեմն բերելով լուրջ դժվարությունների, ուսման ընդհատումների, ինչը հետեւանք է իրավական բարդացումների գործընթացների, անհամաձայնեցվածության ու ֆինանսների հայթայթման հետ կապված խնդիրների: Պակաս կարեւոր չէ, որ համապատասխան դաշտի բացակայությունը խոչընդոտում է գիտելիքների երկարաժամկետ ներդրումը ՀՀ-ում: Ուսանողները ստիպված են լինում անձնական հեռանկարային ուղղությունները գերադասել անորոշ եւ պետության կողմից չաջակցվող, սակայն ակնհայտորեն գերակա ուղղություններից»,- ասվում է ՀՀ վարչապետին հղած ուսանողների մեկ այլ նամակում:
Ա. Իշխանյանն էլ գրավոր դիմել էր վարչապետին նաեւ հետեւյալ հարցով՝ առաջարկված ծրագիրը որպես Բոլոնիայի գործընթացին միացած երկիր՝ Հայաստանի համար կարեւոր է եվրաինտեգրման տեսակետից. նախաձեռնության նպատակներից մեկը նաեւ հայ ուսանողների շարժունակությանն աջակցելն է:
Նշենք, որ այս տարվա հունվարի 9-ին տեղի է ունեցել կրթաթոշակային հիմնադրամի եւ ընդհանուր ծրագրի մշակման աշխատանքային խմբի առաջին նիստը: Քննարկվել են այն սկզբունքները, թե ինչ կարգով եւ հատկապես որ ուսանողներին պետք է պետական կրթաթոշակներ հատկացվեն: Նախաձեռնության հեղինակները փորձում են ապացուցել, որ Հայաստանն իսկապես հետաքրքրված է իր գիտական ներուժով եւ պատրաստ է տեր կանգնել այն կադրերին, որոնք ինքնուրույն, սեփական գիտելիքների շնորհիվ եւ առանց «պապաների» աջակցության են հայտնվել արտերկրի բարձրակարգ բուհերում: Հիշեցնենք, որ մեր հարեւան Ադրբեջանը մեծ գումարներով աջակցում է արտերկրում սովորող իր ուսանողներին, իսկ Ղազախստանի նախագահի անմիջական հսկողությամբ արդեն քանի տարի գործում է «Բոլոշակ» հիմնադրամը: Ի դեպ, վերջինս թարգմանաբար նշանակում է... ապագա: |
| |
| ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ |
http://new.aravot.am/am/articles/education/34953/view
__________________________________________________________________________________________________________________________
Hargeli gorts@nkerner,
Pastatghteri patet@ himnakanum patrast e.
Nerkayacnum em lramshakvats tarberakner@. Nshem, vor dranq laynoren shrjanaruthyan mej en drvel ays orerin ev [orn i bun :)] qnnarkvel en bazmathiv anmijakan masnagetneri, usanoghneri u shahagrgir, khndrin arnchvogh kazmakerputyunneri masnagetneri @ndgrkmamb. Huys em tatsum, vor hajoghvel e hashvi arnel bolor hnchats arrajarkner@.
Khndrum em dzer ditoghutyunnern ugharkel hnaravorins arag.
Kankhav shnorhakal em,
Harganqnerov`
Artur Ishkhanyan
-0 AR - Agreement Form - 17.01.2008.doc
-0 AR - Application Form (Arm) - 17.01.2008.doc
-0 AR - Principles and Mechanisms -17.01.2008.doc
-0 AR - Terms_and_Conditions - 17.01.2008.doc
-0 AR - Top 15 World Universities - 17.01.2008.doc
__________________________________________________________________________________________________________________________
Կրթության և Գիտության նախարար Լ. Մկրտչյանի 09.01.2008 թ. հրամանով կազմվել է
աշխատանքային խումբ մոտեցումների և մեխանիզմների վերաբերյալ պաշտոնական առաջարկ
ներկայացնելու նպատակով:
Հրամանը խմբի կազմով փակցված է իմակին:
http://armenianstudent.googlegroups.com/web/000+Ashkhatanqayin+Khmbi+Steghtsman+Hraman+09.01.2008.jpg
__________________________________________________________________________________________________________________________

| 26.12.2007 |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ | |
|
|
Աջակցություն՝ արտերկրում սովորող երիտասարդ հայ ներուժին
Աշխատանքային խումբն անելիքները կհստակեցնի երեքշաբաթյա ժամկետում
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արտասահմանյան առաջնակարգ բուհերում հայ ուսանողների համար սովորելու հնարավորություններ ստեղծելու, աջակցելու, այնուհետեւ նրանց գիտելիքներն առավելագույն արդյունավետությամբ ի նպաստ մեր պետության ծառայեցնելու խնդիրների վերաբերյալ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ, ԵՊՀ պրոռեկտոր Սամվել Հարությունյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, արտաքին գործերի, կրթության եւ գիտության նախարարների տեղակալներ, հանրապետության մի շարք գիտական ինստիտուտների եւ բուհերի ղեկավարներ ու գիտնականներ։ Խոսելով կարեւրագույն այս խնդրի մասին՝ վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովում ՀՀ 2008թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ եւս անդրադարձ է արվել այս թեմային, մասնավորապես՝ կարեւորվել է արտերկրի բարձր վարկանիշ ունեցող բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ պետական բյուջեով որոշակի միջոցներ հատկացնելու խնդիրը։ Եվ քանի որ կրթությունը եւ գիտությունը ՀՀ կառավարության գործունեության գերակայությունների շարքում են, հետեւաբար, ըստ նրա, այդ հարցը կառավարությունում չէր կարող ուշադրության չարժանանալ։ Ոլորտի պատասխանատուների, մասնագետների մասնակցությամբ հրավիրված այս խորհրդակցությունը, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, նպատակ ունի լսել նաեւ նրանց կարծիքներն ու առաջարկությունները եւ արդյունավետ լուծումներ գտնել հիշյալ խնդիրների համար։ Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են խնդրի լուծման տարբեր մոտեցումներ, որոնք ներառում են ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական աջակցության հնարավորություններն ու մեխանիզմները։ Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Սերժ Սարգսյանն առանձնացրել է հարցի լուծմանն ուղղված երկու մոտեցում՝ ընտրել արտերկրում սովորող լավագույն ուսանողներին եւ աջակցել նրանց ուսման առաջընթացին, եւ ընտրել հանրապետության առաջատար բուհերի տաղանդավոր սովորողներին ու օժանդակել նրանց, որպեսզի վերջիններս կարողանան իրենց հնարավորությունները լավագույնս բացահայտել։ Վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը քննարկման արդյունքներից ելնելով, երեքշաբաթյա ժամկետում նշված հարցերի վերաբերյալ որոշակի առաջարկություններ կներկայացնի՝ խնդրի վերաբերյալ համակողմանի մոտեցում մշակելու համար։
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
***
Արտերկրի բարձր վարկանիշ ու հեղինակություն ունեցող բուհերում այսօր սովորում են շուրջ հարյուր հայ ուսանողներ, ովքեր ուսումնառության ընթացքում զգում են պետական աջակցության կարիքը։ Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել են բյուջեում առանձին տող նախատեսել արտերկրի առաջատար հաստատություններում սովորող հայ ուսանողներին աջակցելու համար։ «Մենք կրթությունն ու գիտությունը հայտարարել ենք կառավարության գերակայություն եւ, բնականաբար, նման առաջարկությունը չէր կարող ուշադրության չարժանանալ»,–ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ շահագրգիռ գերատեսչությունների, բուհերի ներկայացուցիչների եւ պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ՝ ավելացնելով, որ պետական պահուստային ֆոնդից անհրաժեշտ միջոցները կհատկացվեն։ Վարչապետը հանձնարարեց նախեւառաջ ճշտել հեղինակավոր ու առաջնակարգ բուհերի ցանկը եւ այնտեղ սովորող հայ երիտասարդների թիվը։ Բացի այդ, անհրաժեշտ է հստակեցնել նաեւ, թե ինչպիսին պետք է լինեն պետական աջակցության պայմանները. պետությո՞ւնը պետք է ուղարկի սովորելու, թե՞ օժանդակվեն այնտեղ արդեն սովորողները, գուցե կան բուհեր, որտեղ անհրաժեշտ է, որ հայ երիտասարդները ուսանեն։ Ս. Սարգսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ արտերկրում հայ ուսանողների 90 տոկոսը սովորում է այնպիսի բուհերում, որոնք շատ չեն տարբերվում մեր բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ նկատելով, որ, օրինակ, «Վոլգոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը շատ չի տարբերվում հայրենական նույն բուհից»։ «Երիտասարդներին պետք է խրախուսենք, որ գնան սովորեն, գան, ու նրանց գիտելիքն օգտագործենք նաեւ մեր բուհերում, մեր կրթության մեջ»,– պարզաբանեց գործադիրի ղեկավարը՝ շեշտելով, որ կրթության որակը պետք է առաջին հերթին բարձր պահենք մեր երկրում։ Նա կարծում է, որ բուհերն իրենց լավագույն ուսանողներին կարող են գործուղել արտերկրի բուհեր պատրաստվելու, հետո վերադառնալու եւ ստացած գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բերելու։ Արձանագրելով, որ այս հարցն արդեն վաղուց հասունացած է, դրա մասին բաձրաձայնել են նաեւ մտավորականության ներկայացուցիչները, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ, նախ, հարկավոր է ապահովել շարունակական կրթությունը, որը Հայաստանի նման փոքր պետությունների համար խիստ կարեւոր է, ապա՝ խուսափել մեր կրթական համակարգին անդառնալի հարված հասցնելուց։ Խոսելով մեր լավագույն կադրերի մասնագիտական որակի բարձրացման մասին՝ նա տեղեկացրեց, որ բազմաթիվ հայորդիներ ներկայում սովորում են աշխարհի հեղինակավոր բուհերում։ «Պետք է փորձենք հասկանալ, թե ինչպես կարող ենք այդ երիտասարդներին կապել հայրենիքի հետ, նրանց բարոյապես աջակցել, օգտվել նրանց գիտելիքներից»,–նշեց նա։ Խորհրդակցությունից հետո ԿԲ նախարարը պատմեց, որ քննարկվել է երկու հարթություն՝ կրթության որակի պահպանումը, զարգացումը երկրի ներսում եւ լավագույն կադրերի կրթությունը շարունակելու հարցը։ Վերջին բաղադրիչը բավականին ընդգրկուն է՝ հայկական ծագումով երիտասարդներին հայրենքի հետ կապել, մեր բուհերի ուսանողներին արտերկիր ուղարկել եւ այլն։ Հեռանկարում Լ. Մկրտչյանը տեսնում է համահայկական կրթական ցանց, որը կմիավորի աշխարհասփյուռք հայկական ներուժը։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից—անդամ Արթուր Իշխանյանի խոսքերով, խորհրդակցությունն անցել է գործնական մթնոլորտում։ «Պետական աջակցությունը որակապես կփոխի այդ երիտասարդների բարոյական միջավայրը եւ արտերկրի հեղինակավոր բուհերում սովորող ներուժի ու պետության միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտ կձեւավորվի»,–համոզված է նա։ Արտերկրի հեղինակավոր բուհերում սովորում են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ ազգությամբ հայեր, որոնց նույնպես պետք է փորձ արվի կապել հայրենիքի հետ, օգտագործել նրանց մտավոր ռեսուրսներն ի նպաստ Հայաստանի։ Նախատեսվում է, որ պետության աջակցություն կտրվի մրցութային կարգով. ուսանողները կներկայացնեն իրենց ծախսերը, իսկ ավելի ուշ՝ նաեւ հաշվետվություն, թե ինչպես են ծախսել պետական միջոցները։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
25-12-2007 |
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20071225_15
__________________________________________________________________________________________________________________________
Եվ այսպես, նախաձեռնությանը փաստորտեն մեկնա'րկ է տրված :)
Ահա ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում (http://www.gov.am/armversion/index.html) 24.12.2007 զետեղված նյութը:
Meeting weith Prime-Minister 24.12.2007 (Arm).pdf
http://www.panorama.am/am/education/2007/12/25/buh/
http://www.armtown.com/news/am/prm/20071225/30868/
http://www.newsarmenia.ru/arm1/20071224/41795702.html
__________________________________________________________________________________________________________________________
Adrbejani byudjen 2008i hamar, votex krtakan volorty grete hasnum e miliardi (USDov ancnum e miliardic 1 151 380 822, )
| Общие расходы государственной службы |
748 264 354 |
| Расходы на науку |
64 624 829 |
| Расходы на оборону |
1 019 770 607 |
| Содержание судов, прокуратуры и правоохранительных органов |
501 722 216 |
| Расходы на образование |
973 837 900 |
| Расходы на здравоохранение |
331 993 525 |
| Расходы на соцзащиту и соцобеспечение |
741 140 470 |
| Деятельность в области культуры, искусства, информации, физической культуры и сферах, не отнесенных к другим категориям |
130 190 859 |
| Расходы на физическую культуру, молодежную политику и туризм |
22 002 794 |
| Расходы на жилищное и коммунальное хозяйство |
120 398 128 |
| Сельское хозяйство, лесное хозяйство, рыболовство, охотничий промысел и охрана окружающей среды |
267 401 695 |
| Расходы на промышленность, строительство и полезные ископаемые |
2 838 572 022 |
| Расходы на транспорт и связь |
77 514 981 |
URL: http://www.day.az/news/economy/102060.html
__________________________________________________________________________________________________________________________
Paronayq, lurj khndranq unem. [Barevner :):)]
Anhrazhesht e [ev shtap` henc hima - de, minchev vagh@ aravot - aysteghi zhamanakov] kazmel USA-i, Europe-i ev Russia-i arajatar buherum sovorogh hay usanoghneri qanakner@ @st buheri. De, iharke, ays pahin` miayn motavor. Ays cank@ shtap pahanjel en (varchapeti aparatic) aysor erekoyan, qani vor ays qani or@ piti ir het handipum lini ev na harc@ verjnakanoren lutsi. Khndrum em mobilizacel bolorin` sa karevor e. Ays pahin petq en miayn qanakner@` @st hamalsaranneri. Heto petq klini naev anvanakan cank@.
Kankhav shnorhakal em.
__________________________________________________________________________________________________________________________
Պարոնայք,
Ահա առաջին պաշտոնական գրավոր արձագանքը մեր նախաձեռնությանը՝ այսօր ստացա նամակ Կրթության և Գիտության նախարարից թվագրված 07.12.2007:
Դե, գործընթացը շարունակվում է, և հուսով եմ, որ շուտով զգալիորեն ավելի մեծ առաջընթաց կարձանագրենք:
Արթուր
__________________________________________________________________________________________________________________________
http://www.armtown.com/news/am/lra/20071129/47277
Հրատարակված է Նոյեմբեր 29, 2007
ՏԱՐԿԵՏՈՒՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում որոշվել է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2002թ. օգոստոսի 29-ի որոշման մեջ, որը վերաբերում է օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական կամ գիտակրթական հաստատություններ ընդունված ՀՀ քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգին: Առաջարկվող լրացումը կատարվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, եւ պայմանավորված է այն անհրաժեշտությամբ, որպեսզի տարկետում տրամադրվի աշխարհի առաջավոր եւ բարձր վարկանիշ ունեցող բուհերում ուսանող ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մեկ այլ որոշմամբ, ՀՀ պետական կրթաթոշակ, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների եւ դոկտորանտների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով` կառավարությունը որոշել է սահմանել պետական կրթաթոշակ, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակի չափը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական եւ այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական եւ իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաեւ դոկտորանտներին` 30000 դրամ:
Կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2008/2009 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը:
__________________________________________________________________________________________________________________________
www.168.am/am/articles/11496
Խոչընդոտներ՝ ուսանողների ճանապարհին
Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ | Հոկտեմբեր 13, 2007
Նախորդ շաբաթավերջին Հայաստանում նշվում էր ուսուցչի օրը, իսկ մոտ մեկուկես ամիս առաջ` սեպտեմբերի 1-ին, գիտելիքի օրը: Այս կապակցությամբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմաթիվ շնորհավորական ուղերձներ հղվեցին դպրոցականներին, ուսանողներին...
Այդ ուղերձներում գիտելիքի ու գիտության կարեւորության մասին բազում խոսքեր հնչեցին, սակայն խնդիրներն այդ բնագավառում այսօր դեռեւս շատ են: Մեր երկրում գիտության զարգացման ու որակյալ կադրերի պատրաստման ճանապարհին այսօր կան բազմաթիվ, այդ թվում եւ՝ արհեստական խոչընդոտներ: Օրինակ` նման խոչընդոտների առջեւ են կանգնում այլ պետությունների հետ ուսանողների փոխանակման միջպետական ծրագրի շրջանակներում ՀՀ-ից պաշտոնապես տվյալ երկիր ուղարկված ուսանողները (տվյալ դեպքում խոսքն արական սեռի ներկայացուցիչների մասին է): Այսպես, ամեն տարի ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպում է համապատասխան մրցույթ, որի հաղթողների հետ նախարարությունն` ի դեմս նախարարի, կնքում է պայմանագիր, եւ տվյալ անձը ՀՀ-ի կողմից պաշտոնապես ուղարկվում է կոնկրետ երկրի կոնկրետ բուհ: Վերը նշված պայմանագրով օտարերկրյա պետությունում ուսման մեկնողը պարտավորվում է լավ սովորել, չխախտել տվյալ երկրի օրենսդրությունը եւ ուսման ավարտից հետո վերադառնալ Հայաստան, իսկ ՀՀ ԿԳՆ-ն, համաձայն ուսանողի հետ կնքվող պայմանագրի, պարտավորվում է «ապահովել ուսման մեկնած ՀՀ քաղաքացու անխափան ուսումնառության գործընթացը»: Պարզվում է, որ մի շարք դեպքերում նախարարությունն իր այդ պարտավորությունը կատարելիս օրենսդրական խոչընդոտների է հանդիպում, ինչը բնականաբար լրացուցիչ խնդիրների առջեւ է կանգնեցնում տվյալ ուսանողին: Սակայն մտահոգիչն այստեղ այն է, որ այս վիճակը տարիներով շարունակվում է, եւ այն կարգավորելու փորձեր կարծեք թե առանձնապես չեն էլ եղել. բոլորը համակերպվել են ստեղծված վիճակի հետ եւ այդ պայմաններում են աշխատում: Բանն այն է, որ ՀՀ-ի կողմից միջպետական ծրագրի շրջանակներում պաշտոնապես այլ երկրների բուհեր ուղարկված ուսանողների մեջ քիչ չեն լինում մինչեւ 18 տարեկան երիտասարդները: Իսկ այս դեպքում արդեն խնդիրներ են առաջանում զինվորական ծառայությունից տարկետում ձեւակերպելու հարցում: Զինկոմիսարիատը, հղում անելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքին, ուսանողին տեղեկացնում է՝ «Ձեզ կտրամադրվի տարկետում իսկական զինվորական ծառայությունից միայն Ձեր 18-ամյակը լրանալուց հետո հերթական զորակոչի ժամանակ»: Այսքանից հետո էլ, բնականաբար, տվյալ անձին ՀՀ Ոստիկանության կողմից ՀՀ-ից ելքի թույլտվություն է տրվում մինչեւ նրա 18 տարին լրանալու օրը: Արդյունքում՝ Հայաստանի կողմից պաշտոնապես միջպետական պայմանագրով արտերկրի կոնկրետ բուհ ուղարկված երիտասարդը ստիպված է լինում ամիսներ շարունակ արտերկրում մնալ առանց օտարերկրյա պետություններում վավերական անձնագրի: Եվ ուսանողը ստիպված է կամ տարի կորցնել, ընդհատել ուսումն ու ՀՀ-ում սպասել մինչ իր 18 տարին լրանալուն հաջորդող հերթական զորակոչը, կամ ... Փաստորեն ԿԳՆ-ն որոշ դեպքերում չի կատարում կամ չի կարողանում կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունը՝ այն է. «Ապահովել ուսման մեկնած ՀՀ քաղաքացու անխափան ուսումնառության գործընթացը»: Հարցի մասին բարձրաձայնել են բազմաթիվ գիտնականներ, խնդրով մտահոգված այլ անձինք: Զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը եւս փաստել է, որ «արտասահմանում միջպետական պայմանագրերի շրջանակներում սովորող ՀՀ քաղաքացիների ուսման հետ կապված պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ օրենքի տառացի կիրառումը կարող է հանգեցնել ուսանողների ուսումնական հաստատությունից հեռացման կամ ելքի թույլտվության ժամկետը լրանալուց հետո արտասահմանում անօրինական գտնվելուն»: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնյաների կողմից որոշվել է կիրառել հետեւյալ մոտեցումը. բոլոր դեպքերում արտասահմանում սովորող քաղաքացիների տարկետումները սահմանված կարգով ձեւակերպել 18 տարին լրանալուն համապատասխանող զորակոչի ընթացքում, իսկ ՀՀ-ից ելքի թույլտվություն տալու տարածքային զինկոմիսարիատների համաձայնությունն ուսանողներին տրամադրել առնվազն մեկ տարի ժամկետով (ուսումնական տարվա շրջանակներում)՝ անկախ տարկետում ձեւակերպած լինելու կամ չլինելու հանգամանքից: Խնդրի կապակցությամբ երեկ զրուցեցինք նաեւ ԿԳՆ Արտաքին կապերի վարչության պետ Արթուր Մկրտչյանի հետ: Վերջինս փոխանցեց, որ օրենսդրական լուրջ հակասություններ չկան, պարզապես որոշ զինկոմիսարիատների հետ այդ առումով ինչ-որ խնդիրներ են առաջանում: «Մինչեւ 18 տարեկանին տարկետում չեն կարող տալ, որովհետեւ զորակոչային տարիքը 18-ից է սկսվում: Բայց մյուս կողմից էլ՝ կա միջպետական համաձայնագիրն ու «Զինապարտության մասին» օրենքը, որտեղ հստակ գրված է, որ միջպետական ծրագրի շրջանակներում գործուղված ՀՀ քաղաքացիներն օգտվում են տարկետման իրավունքից»,- նշեց պրն Մկրտչյանը՝ հավելելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով, շատ եզակի դեպքերում խնդիրներ առաջանում են: Սակայն նա միաժամանակ վստահեցրեց, որ ուսանողների մոտ 98%-ը՝ նույնիսկ 16-17 տարեկանները, նմանատիպ խնդիր չեն ունենում, եւ տարեկան կարող է լինել 1-2 խնդրահարույց դեպք, որոնք կարգավորվում են «տվյալ զինկոմիսարիատի հետ բանակցություններ վարելով, նամակ ուղարկելով...»: «Մեկ-մեկ զինկոմիսարիատներում ասում են հետեւյալը. մենք ձեզ 2 ամսով ենք տալիս, դուք գնացեք ձեր բուհում հրամանագրվեք, որից հետո բերեք այդ ձեւը, բայց այդ երեխաները գնում են, ենթադրենք, Չեխիա՝ սովորելու, ճանապարհածախս է եւ այլն»,- նշեց Ա. Մկրտչյանը: Նրա խոսքերով՝ այս տարի նմանատիպ ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Նախարարությունում իրավաբաններն այս հարցով զբաղվում են: «Մենք կազմակերպչական առումով, ինչ պետք է եղել՝ արել ենք, կազմակերպել ենք, հիմա իրավաբանները հստակ այդ հարցին կպատասխանեն: Միգուցե նախարարի մոտ ինչ-որ խորհրդակցություն կազմակերպվի, որտեղ ներկա լինեն նաեւ Պաշտպանության նախարարությունից, որպեսզի հետագայում խուսափենք նման իրավիճակներից,- փոխանցեց ԿԳՆ Արտաքին կապերի վարչության պետն ու վստահեցրեց,- Չի եղել դեպք, որ երեխան չգնա սովորելու ա՛յս պատճառով: Նման դեպք չի եղել»: Մեր աղբյուրները, սակայն, փոխանցում են, որ, այնուամենայնիվ, արձանագրվել են դեպքեր, որ ուսանողը նման խնդրի պատճառով տարի է կորցրել, իսկ նմանօրինակ դեպքերն էլ իրականում ոչ թե 1-2-ն են, այլ՝ անհամեմատ ավելի շատ: Նման դեպքերը հազիվ թե 1-2-ը լինեին, դա հակասում է տրամաբանությանը, քանի որ միջպետական պայմանագրերով արտասահման ուղարկվող արական սեռի բոլոր այն ուսանողները, որոնց 18 տարին լրանում է ուսումնական տարվա ընթացքում, ուզեն թե չուզեն, առնչվում են այս խնդրի հետ: Իսկ միջպետական պայմանագրերով արտերկրի բուհեր ուղարկվող ուսանողների զգալի մասը հենց այդ տարիքի է:
__________________________________________________________________________________________________________________________
__________________________________________________________________________________________________________________________